«Ինքս ինձ երջանկացնելու իմ հերթական քայլը‎»․ Լիա Զախարյանի լուսանկարները Մալդիվներից

Դերասանուհի Լիա Զախարյանն այս օրերին իր հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում։ Դերասանուհին նոր լուսանկարների շարք է հրապարակել Ինստագրամի իր էջում․ կադրերում Լիան կեցվածք է ընդունել լողափին։

«Ինքս ինձ երջանկացնելու իմ հերթական քայլը‎»,- լուսանկարները մեկնաբանել է Լիան։

Նշենք, որ օրեր առաջ դերասանուհին նշում էր իր տարեդարձը․ նա տեսանյութ էր հրապարակել և կից ծավալուն գրառում կատարել։