Քիմ Քարդաշյանին սուլել են մարզադաշտում

Քիմ Քարդաշյանը կարծես ամեն ինչի համար ժամանակ ունի. նկարահանումներ SKIMS-ի համար, համագործակցել բրենդների հետ, սպորտով զբաղվել, գեղեցկության սրահներ այցելել և, իհարկե, չորս երեխա մեծացնել: Աստղն իր ողջ ազատ ժամանակն անցկացնում է զավակների հետ և աջակցում նրանց ցանկացած նախաձեռնության։ Անշուշտ նկատած կլինեք, որ Քիմի և Քանյեի երեխաներն առանձնահատուկ սեր ունեն ֆուտբոլի հանդեպ։ Անցած կիրակի Քարդաշյանն իր 6-ամյա որդու՝ Սենթ Ուեսթի հետ գնացել է Los Angeles Rams խաղին։

Մարզադաշտում աստղը ներկայացել է Balenciaga-ի մարզահագուստով, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Աղջիկը կերպարը համալրել է բարձրակրունկ կոշիկներով, կոկորդիլոսի պրինտով վառ կապույտ Balenciaga պայուսակով և ֆուտուրիստական ​​ոճի ակնոցով։ Ընդհանուր առմամբ, Քիմը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր։ Երբ նրան նկատել են հանդիսատեսի շրջանում, սկսել են հեռարձակվել էկրանով։ Քարդաշյանը սկսել է ժպտալ ու ձեռքով անել։ Սակայն նրա ներկայությունն առաջացրել է ֆուտբոլասերների զայրույթը՝ նրանք բղավել են և սուլել աստղին:

Երկրպագուներն անմիջապես շտապել են պաշտպանելու աստղին Twitter-ում։ «Քիմ Քարդաշյանին հենց նոր ցուցադրեցին մեծ էկրանին և բարձրաձայն սուլեցին Rams-ի խաղում: Երբ քեզ սուլում են սպորտային իրադարձության ժամանակ, դա մեծ հաճոյախոսություն է: Երբ քեզ չճանաչող մարդիկ կարծում են, որ քեզ դուր չեն գալիս, դա նշանակում է, որ դու սուպեր հայտնի ես»,- գրել է սոցիալական ցանցի օգտատերերից մեկը։