Ռիհաննան ակնարկել է՝ ինչպես են նա և A$AP Rocky-ն անվանել իրենց որդուն

Rihanna and A$AP Rocky attending the Fashion Awards 2019 at the Royal Albert Hall, Kensington Gore, London.

Այս տարվա մայիսին Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող դարձան։ Զույգը որդի է ունեցել, որին մինչ այժմ փորձում են խնամքով թաքցնել հանրության աչքից։ Պապարացիներին երբեք չի հաջողվել զույգին որսալ երեխայի հետ։ Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրների՝ սիրահարները ցանկանում են հնարավորինս երկար պահպանել երեխայի գաղտնիությունը։ Ռիհաննայի և A$AP Rocky-ի որդու մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։

Եվ նույնիսկ աստղային ծնողների երեխայի անունն է դեռ առեղծված: Բայց, ինչպես երեւում է, Ռիհաննան որոշել է մի փոքր հուշում տալ իր երկրպագուներին։ Համենայնդեպս, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հենց այդպես են կարծել։ Նախօրեին երգչուհուն Լոս Անջելեսի փողոցներում նկատել էին պապարացիները։ Ռիռին իր կերպարին ավելացրել է D տառի տեսքով կախազարդով շղթա, հավանաբար այսպես է սկսվում նրա հինգ ամսական երեխայի անունը։

Հիշեցնենք, որ այժմ Ռիհաննան A$AP Rocky-ի հետ միասին մեծացնում է իրենց ընդհանուր երեխային։ Առաջին անգամ նրանք սկսել են խոսել իրենց սիրավեպի մասին 2020 թվականի սկզբին։