Ինչպիսի՞ն է Բիլլի Այլիշի մայրը․ նրանք բոլորովին նման չեն միմյանց

Billie Eilish poses for photographers upon arrival at Brit Awards 2020 in London, Tuesday, Feb. 18, 2020.(Photo by Vianney Le Caer/Invision/AP)

Բիլլի Այլիշի մայրը մշտապես փորձում է հրապարակայնորեն աջակցել դստերը։ Ոչ վաղ անցյալում նա խոստովանել էր, որ չի պատկերացնում, թե որքան դժվար է դստեր համար։ «Բոլոր այս զարմանահրաշ, անհավանական կարիերայի պահերը ուղեկցվում են նաև մեծ սթրեսով, ճնշումով, քրտնաջան աշխատանքով և հոգնածությամբ»,- ասել էր Բիլիի մայրը՝ Մեգգի Բերդը:

Նախօրեին աղջկա մայրը որոշել էր աջակցել նրան սոցիալական միջոցառման ժամանակ։ Նրանք միասին ներկա են եղել Environmental Media Association Awards Gala-ին։

Ի դեպ, Բիլի Այլիշի մայրը՝ Մեգգի Բերդը, հայտնի է դարձել աղջկանից շատ առաջ։ Նա հայտնի է եղել որպես երգահան, երգչուհի, դերասանուհի (The X-Files, Bones, Curb Your Enthusiasm, Picket Fences, Life From Within և այլն) և նույնիսկ հնչյունավորել է Mass Effect և Saints Row տեսախաղերը։