Հայդի Քլումի 18-ամյա դուստրը՝ Լենին, գնում է իր սուպերմոդել մոր հետքերով։ Այժմ նա մոդելային կարիերա է կառուցում և, պետք է նշենք, արդեն բավականին հաջող։ Աղջիկը երբեմն հայտնվում է նորաձևության ցուցադրություններին և նկարահնվում նորաձության լավագույն ամսագրերի համար: Երիտասարդ մոդելին հաճախ են համեմատում մոր հետ, ուստի վերջերս Լենի Քլումը որոշել է իր կերպարի արմատական փոփոխություն անել․ նա մազերի գույնը փոխել է ավելի մուգ երանգի։
Հայդին փորձում է աջակցել դստերը նրա գործում: Նա ակտիվորեն գովազդում է Լենիին իր սոցիալական ցանցերում և կիսվում խորհուրդներով։ Իսկ նախորդ օրը նրանք նույնիսկ միասին են նկարահանվել։ Մոդելները նկարահանվել են Intimissimi ապրանքանիշի ներքնազգեստի գովազդի համար, և դժվար է կռահել, որ նրանց միջև 31 տարվա տարբերություն կա։
Հիշեցնենք, որ Հայդին իր կարիերան սկսել է 18 տարեկանում։ Մյունխենում կայացած գեղեցկության մրցույթում նա հաղթել է 25000 մասնակցի և պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ: Աստղը թողել է իր ուսումը Դյուսելդորֆի դիզայնի քոլեջում՝ հօգուտ մոդելային կարիերայի և տեղափոխվել Նյու Յորք։



