Ջորջ Քլունին պատմել է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում կնոջ և երեխաների աչքի առաջ Ջուլիա Ռոբերտսի հետ համբուրվելու մասին (լուսանկարներ)

Կինոաշխարհի ամենահայտնի դերասանական զույգերից մեկը՝ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը, որոնք նկարահանվել են «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կոմեդիայում, պատմել են նկարահանման հրապարակում ուշագրավ պահերի մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիլմում դերասանները մարմնավորում են ամուսնալուծված զույգի, որը, ինչպես հետագայում պարզվում է, դեռ սիրում է միմյանց:

Դերասանները խոստովանել են, որ ստիպված են եղել համբուրվել Քլունիի կնոջ՝ իրավապաշտպան Ամալ Քլունիի և նրանց երկու երեխաների՝ հնգամյա Ալեքսանդրի և Էլլայի աչքի առաջ:

Լրագրող Հոդա Կոբտը հոլիվուդյան աստղերի հետ զրույցում հետաքրքրվել է՝ արդյոք տարօրինակ զգացողություն չէ՞ր մտերիմ ընկերոջ հետ տեսախցիկի առջև համբուրվելը:

Քլունին ծիծաղելով պատասխանել է.«Այդտեղ էին նաև կինս ու երեխաներս»:

Հետո Ռոբերտսը շտապել է հավելել, որ ինքն ու Քլունին խնդրել են, որ երեխաներին նկարահանման հրապարակից հեռացնեն համբույրի տեսարանների ժամանակ:

«Դա առաջին օրն էր, երբ նրանք եկան… հայրի՜կ, մորքույր Ջուջո՜ւ, մենք էլ՝ օ՜, հեռացրեք նրանց այստեղից»,- վերհիշել է Ռոբերտսը:

Ավելի վաղ նրանք պատմել էին, որ ռոմանտիկ կոմեդիայում համբույրի տեսարանը նկարահանել են 80 անգամից:

61-ամյա Քլունին և 54-ամյա Ռոբերտսը նախկինում միասին նկարահանվել են «Օուշենի 11 ընկերները» ֆիլմում և դրա սիքվելներում, ինչպես նաև «Փողի հրեշ» կինոնկարում:

New chat: George Clooney and Julia Roberts have been promoting their new movie Ticket To Paradise. And on Monday the 61-year-old ER actor and the 54-year-old rom-com queen sat down with Hoda Kotb for Today
Talking the talk: The actors joked about working together again after co-starring in Ocean's 11 and its sequels as well as the drama Money Monster
Opening up: George Clooney and Julia Roberts spoke about kissing in front of his children on the set of Ticket to Paradise during an interview with Hoda Kotb for Today that aired on Monday
It's the fourth time that George and Julia have worked together, after Ocean's Eleven (2001), Ocean's Twelve (2004), and Money Monster (2016)
They rehearsed: While promoting their latest film together, the longtime friends teased that their on-screen smooch took 'like, six months' to perfect. 'Yeah. I told my wife [ Amal Clooney ], 'It took 80 takes,' the actor told The New York Times . 'She was like, "What the hell?"'
Coming soon: The movie is scheduled to be released in the United States on October 21