Ավետ Բարսեղյանը՝ Աբովյան քաղաքի հիմնի հեղինակ (լուսանկար)

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ շուտով Աբովյանի քաղաքը կունենա հիմն, որի ստեղծման գործում ներգրավված է նաև նա։ 

«Սթորի» բաժնում Ավետ Բարսեղյանը հրապարակել է քաղաքապետի աշխատասենյակից լուսանկար՝ ներկայացնելով ընթացքը և կից գրել է․ «Շուտով՝ Աբովյան համայնքի ղեկավար Է. Բաբայանի նախաձեռնությամբ կներկայացնենք օրհներք»։