Քիմ Քարդաշյանը լրացուցիչ անվտանգություն է վարձել Քանյե Ուեսթի պատճառով

Քիմ Քարդաշյանի համար հանգիստ կյանքը միայն երազանք է դարձել. Քանյե Ուեսթի սկանդալային հայտարարություններից հետո նա, մեղմ ասած, դժվար ժամանակներ է ապրում։ Խոսքի մեջ Ye-ն կոպիտ սխալ էր թույ տվել և պատահաբար բացահայտել էր այն մասնավոր դպրոցի անունը, որտեղ սովորում են իրենց երեխաները, ուստի աստղը ստիպված եղավ շտապ ինչ-որ բան անել:

Քիմը ստիպված է եղել զգալի գումար ծախսել՝ ամբողջ քոլեջի համար լրացուցիչ անվտանգություն վարձելու համար։ Ըստ TMZ-ի՝ աստղն այժմ անհանգստացած է, որ ցանկացած մեկը կարող է ներխուժել դպրոց և ինչ-որ կերպ վնասել իր երեխաներին։

Ի դեպ, Քանյեն բազմիցս աղաչել է իր նախկին կնոջը, որպեսզի թույլ տա իրենց ժառանգներին սովորել իր քրիստոնեական դպրոցում՝ Donda Academy-ում, սակայն Քիմը ոչ մի բանի չի համաձայնում։ Աստղին դուր չի գալիս, որ քոլեջը հավատարմագրված չէ, և տնօրենը չունի «դասավանդման պաշտոնական փորձ»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են յոթ տարվա ամուսնությունից հետո։ Սկզբում ամուսնալուծության գործընթացը խաղաղ է ընթացել։ Սակայն շուտով Քանյեն Քիմին մեղադրեց երեխաների հետ իր հաղորդակցությանը խանգարելու փորձի մեջ։