Ռիհաննան պարում է ներքնազգեստով ծննդաբերությունից հինգ ամիս անց

Ռիհաննան վստահ գիտի, որ ոչ ոք ապրանքանիշն ավելի լավ չի զգում, քան այն ստեղծողը։ Ուստի երգչուհին ինքը ժամանակ առ ժամանակ նկարահանվում է իր ապրանքանիշի ներքնազգեստի գովազդային արշավներում։ Երեխայի ծնվելուց հետո Ռիռին երկար չմնաց հետծննդաբերական դեկրետում և կրկին ձեռնամուխ է եղել Savage X Fenty-ի առաջխաղացմանը։

Օրերս փոփ-դիվան տեսանյութ է հրապարակել, որում հայտնվել է տնային հագուստի նոր հավաքածուով։ Ռիհաննան պարել է մեծ մոխրագույն գլխարկով և համապատասխան ներքնազգեստով։ Երգչուհին հնարավորինս անկաշկանդ էր, և միևնույն ժամանակ հիանալի տեսք ուներ։

Հիշեցնենք, որ մայիսին Ռիհաննան առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդի է ունեցել ռեփեր A$AP Rocky-ից։ Այժմ զույգը հնարավորինս փորձում է պահել նորածին երեխայի գաղտնիությունը և իրենց ողջ ազատ ժամանակը նվիրում են նրան։