«Մենք երկուսս էլ մեր երկրի երգիչներն ենք». Ալլա Պուգաչովան և Քսենիա Սոբչակը ներկա են եղել Զեմֆիրայի՝ Իսրայելում կայացած համերգին

Եվրոպայով շրջագայության շրջանակներում այսօր Թել Ավիվում կայացել է Զեմֆիրայի համերգը։ Համերգին ներկա են եղել Քսենյա Սոբչակը և, իհարկե, Ռենատա Լիտվինովան, սակայն հյուրերի աստղային ցուցակը դրանով չի ավարտվել։ 

Զեմֆիրայի համերգը սկսվելուն պես լուրեր հայտնվեցին, որ Ալլա Բորիսովնան հայտնվել է դահլիճում։ Մի քանի ժամ անց Ռենատա Լիտվինովան նրա հետ լուսանկար է հրապարակել։

«Երկու աստղ»,- լուսանկարին կից գրել է Լիտվինովան: