Քլոե Քարդաշյանը դեմքի շտապ վիրահատության է ենթարկվել

2016 թվականին Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին (աստղի մոտ մաշկի քաղցկեղ են ախտորոշել): Բարեբախտաբար, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, և բուժումը հաջող է անցել։ «Իմ մեջքի վրա խալ ունեի, որը պարզվեց, որ քաղցկեղ է: Իմ մաշկից 20 սմ հեռացրել են: Դա ցավոտ էր, քանի որ ես կորցրի մաշկի մեծ տարածք»,- խոստովանել է աստղը։

Նախօրեին աստղը սոցցանցերում խոստովանել է, որ կրկին մտահոգություններ է ունեցել։ Աստղը ստիպված է եղել շտապ վիրահատել դեմքը։ Նա ասել է, որ նկատել է «փոքր գայացություն» իր այտին և այն շփոթել է բշտիկի հետ: Բայց այն երկար ժամանակ չի անհետացել, և նա դիմել է բժշկի։ Այնուհետև նրան երկու անգամ բիոպսիա են արել և ասել, որ շտապ վիրահատության կարիք ունի։ Ուռուցքը հեռացնելուց հետո Քլոեն ստիպված է եղել վիրակապ կրել։ Այժմ թոք-շոուի աստղին վտանգ չի սպառնում։

Ի դեպ, առաջին վիրահատությունից հետո Քլոե Քարդաշյանի մոտ կրծքի տակ թեթև այտուց է առաջացել, աստղն անմիջապես դիմել է բժիշկներին։ Բարեբախտաբար, գոյացությունը բարորակ է եղել։