Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարին իրեն հոգեբանի մոտ է ուղարկել

Վերջերս Մեգան Մարքլը թողարկեց իր սեփական փոդքաստը՝ Archetypes-ը: Ի դեպ, օգոստոսի վերջին այն դարձավ Spotify-ի ամենաշատ լսվող փոդքաստը ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Այսպիսով, նախօրեին թողարկվել է նոր դրվագ, որում հյուրեր են դարձել Կոնստանս Վուն, Դիպիկա Պադուկոնը և Ջենի Սլեյթը, իսկ թողարկման թեման եղել է «Հիստերիան»։

Այս անգամ Մեգանը քննադատել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրեկին» և «Կլինիկա» սերիալները։ Դքսուհին կարծում է, որ գրողները չպետք է օգտագործեն «խելագար» բառը կանանց մասին խոսելիս։ «Ես շատ բացասական եմ վերաբերվում այս բառին, այս պիտակին, այն բանին, որ այդքան անզգույշ է շպրտվում։ Այն հսկայական վնաս է հասցնում հասարակությանը և կանանց՝ խարխլված հարաբերություններից և ընտանիքներից մինչև փլուզված հեղինակություն և կարիերա: Կանայք վախենում են ստանալ այս խարանը, ուստի լռում են իրենց խնդիրների մասին։ Այդ պատճառով նրանք, ովքեր իրական հոգեկան առողջության խնդիրներ են ունենում, օգնություն և աջակցություն չեն ստանում»,- խոստովանել է Մեգանը փոդքաստում:

Մեգանը նաև խոստովանել է, որ արքայազն Հարրին իր հուզականության պատճառով խորհուրդ է տվել դիմել հոգեբանի։ «Այն կանայք, ում գիժ չեն անվանել, թող ձեռք բարձրացնեն։ Ճիշտ է, չկան, վաղ թե ուշ բոլորիս անվանում են անմեղսունակ կամ հիստերիկ։ Շնորհակալ եմ ամուսնուս, ով իմ ծանր հուզական շրջանում ուղղորդեց ինձ հոգեթերապևտի մոտ»։

Հիշեցնենք, որ փոդքաստում Մեգան Մարքլը զրուցում է հայտնի կանանց հետ և նրանց հետ քննարկում գենդերային կարծրատիպերի ազդեցությունը նրանց կարիերայի և կյանքի վրա։ Archetypes-ի առաջին հյուրը թենիսիստ Սերենա Ուիլյամսն էր, ում հետ զրուցել են նրա՝ վերջերս մեծ սպորտից հեռանալու մասին։