Մարիամ Ադամյանը սպասո՞ւմ է առաջնեկին

Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանը գեղեցիկ կարգավիճակում է։ Այս մասին նա դեռ չի հայտնել սոցցանցերի իր էջերում, սակայն հետևորդները հասցրել են նկատել Մարիամի կլորացած փորիկը նրա հրապարակած լուսանկարներում ու տեսանյութերում։

Օրեր առաջ էլ BRAVO.am-ը լուսանկարել է դերասանուհուն խաղընկերուհու՝ Նարինե Պետրոսյանի հետ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետային ներկայացման երեւանյան պրեմիերայի ժամանակ։ Այդ նկարում ևս երևում է Մարիամի հղիությունը:

Դերասաններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանն ամուսնացել էին այս տարվա փետրվարին։ Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Տեղերի վանական համալիրում, որին հաջորդել էր հարսանեկան խնջույքը՝ ընկերների, հարազատների ու գործընկերների մասնակցությամբ։