Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը 85 մլն դոլարով վաճառքի է հանել Մալիբուի իր առանձնատունը, հայտնում է Wall Street Journal-ը։
Իտալական Վերածննդի ոճով առանձնատունը կառուցվել է 1999 թվականին:Խաղաղ օվկիանոսին նայող տունը զբաղեցնում է 1226 քմ տարածք։ Այն ունի յոթ ննջասենյակ, բազմաթիվ լոգարաններ, համամ, մարզասրահ, լողավազան, թենիսի կորտ, կինոթատրոն և նույնիսկ կլիմա կոնտրոլով հատուկ սենյակ, որտեղ Շերը պահում է իր մոտ հարյուր կեղծամ: