«Թագը» սերիալում չի ցուցադրվի արքայադուստր Դիանայի մահը

Թագը» սերիալի ստեղծողներ Netflix-ի որոշել է չնկարահանել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսարանը։ Այս տեղեկությունը հաստատել են Deadline-ի աղբյուրները։

Նրանք հայտնել են, որ Փարիզում Դիանայի մահվանը նախորդած իրադարձությունների նկարահանումները կսկսվեն երկու շաբաթից, շոուի հեղինակները փորձում են հնարավորինս նրբանկատորեն վերաբերվել դրան, դրանով իսկ պայմանավորված մեքենաների վթարը չի նկարահանվի: 

Այդ տեսարանին փոխարինելու է վթարին նախորդած և հաջորդած իրադարձությունները: 

Հիշեցնենք, որ 1997 թվականի օգոստոսի 31-ին պապարացիները հետապնդում էին այն մեքենան, որում գտնվում էին Ուելսի արքայադուստր Դիանան և նրա ընկերը՝ պրոդյուսեր Դոդի Ալ-Ֆայեդը։ Ավտովթարը եղել է թունելում, ինչի հետեւանքով զոհվել են Ալ-Ֆայեդը և վարորդը, իսկ Դիանային փորձել են փրկել, սակայն չորս ժամ անց հիվանդանոցում նա նույնպես մահացել է:

6-րդ եթերաշրջանի նկարահանումները վերսկսվել են, իսկ նրանք դադարեցվել էին Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։ Նշենք նաև, որ սերիալի նոր դերասանական կազմում դերասանուհի Էլիզաբեթ Դեբիցկին մարմնավորում է Դիանային, Դոմինիկ Ուեսթը խաղում է Չարլզի դերը, իսկ Իմելդա Սթոնթոնը՝ հանգուցյալ թագուհու կերպարը։ Թագուհու մահվան կապակցությամբ սուգի ֆոնին սերիալը դիտումների քանակով հայտնվել է Netflix-ի լավագույն եռյակում։