Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան պաշտոնական էջում:
««ՀԱՅԱ» փառատոնը եւ սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երեւանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,- նշված է հաղորդագրության մեջ։
.jpg?1665653134811)