Քիմ Քարդաշյանը որոշել է սահմանափակել Քանյե Ուեսթի հետ շփումը նրա կոշտ արտահայտություններից հետո

Քիմ Քարդաշյանն անցյալ տարի հայտարարեց Քանյե Ուեսթից բաժանվելու մասին, սակայն նախկին ամուսինը դեռ հանգիստ չի տալիս նրան։ Վերջերս նա իր սոցցանցերում անդրադարձել էր ոչ միայն նախկին կնոջը, այլև արդեն նախկին ընկերներից շատերին։ Յեի այս պահվածքը մեծապես անհանգստացրել է Քիմին, և այժմ աստղը փորձում է էլ ավելի սահմանափակել նրա հետ շփումը։ Նրանք պարբերաբար հանդիպում են երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար, սակայն Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի երջանիկ ժամանակները, կարծես թե, շուտով կավարտվեն:

Ուեսթի վերջին ոչ կոռեկտ և վիրավորական հայտարարությունների պատճառով Քիմը որոշել է այլևս ուղղակիորեն չշփվել նախկին ամուսնու հետ։ Այժմ նրանց ընդհանուր երեխաների հետ կապված բոլոր հարցերը կքննարկվեն միայն երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ նրա օգնականի միջոցով։

Page Six-ի աղբյուրների համաձայն՝ Քիմ Քարդաշյանին խիստ վիրավորել են Քանյե Ուեսթի վերջին արտահայտությունները, մասնավորապես՝ Թակեր Կարլսոնի հետ նրա նոր հարցազրույցը, հակասեմական հրապարակումները և նրա Yeezy նոր հավաքածուի հագուստի վրայի White Lives Matter նշանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են յոթ տարվա ամուսնությունից հետո։ Սկզբում ամուսնալուծության գործընթացը խաղաղ է ընթացել։ Սակայն շուտով Քանյեն Քիմին մեղադրեց երեխաների հետ իր հաղորդակցությանը խանգարելու փորձի մեջ: