«Би-2» խումբը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին

Ռուսական «Би-2» խումբը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին` «Аллилуйя»: Նորությունը թիմը հայտնել է Telegram ալիքում։

Ալբոմի թողարկումը նախատեսվում է նոյեմբերին։ Բացի այդ, «Би-2»-ն պատրաստվում է ներկայացնել ևս երեք ալբոմ «Аллилуйя»-ի թողարկումից հետո։ Այս պահին խումբը հայտարարել է նոր ալբոմի նախնական պատվերի մասին։

Բացի «Аллилуйя»-ից, 2022 թվականի վերջին կթողարկվի «Электричество и оркестр» ալբոմը, որտեղ երաժիշտները համատեղում են էլեկտրական և նվագախմբային կատարումները։ Մյուս երկու ալբոմները խումբն առայժմ գաղտնի է պահում։