Շատ նման է մորը. Քրիստինա Ասմուսի և Գարիկ Խարլամովի դստեր բացառիկ լուսանկարը

2014 թվականին Քրիստինա Ասմուսը և Գարիկ Խարլամովը դուստր են ունեցել, ում անվանել են Անաստասիա։ Զույգը յոթ տարի ամուսնացած էր, երբ որոշեց բաժանվել։ Ինչպես գրում էին լրատվամիջոցները, Գարիկն է դարձել ամուսնալուծության նախաձեռնողը, թեև նախկին ամուսինները պնդում էին, որ այդ ցանկությունը փոխադարձ է։ Նրանց դուստրը՝ Նաստյան, մնացել է մոր մոտ, սակայն Գարիկը նույնպես փորձում է ժամանակ անցկացնել երեխայի հետ։

Ճիշտ է, Քրիստինա Ասմուսի սոցիալական ցանցերում ամենից հաճախ կարելի է տեսնել մածացած դստերը։ Նա պարբերաբար երկրպագուներին ցուցադրում է Անաստասիայի նոր լուսանկարները։ Նախօրեին դերասանուհին հրապարակել էր դստեր թարմ կադրերը։ Մեկնաբանություններում բաժանորդները նշում են նրա նմանությունը մոր հետ։

Հիշեցնենք, որ Քրիստինա Ասմուսը և շոումեն Գարիկ Խարլամովը ամուսնալուծության մասին հայտարարեցին 2020 թվականի հունիսին՝ 8 տարվա ամուսնությունից հետո։ Միևնույն ժամանակ, զույգն անմիջապես զգուշացրել է երկրպագուներին, որ իրենց բաժանման պատճառը կապված չէ սկանդալային «Текст» ֆիլմի հետ։