Մերիլ Սթրիփը կրկին տատիկ է դառնալու

Մերիլ Սթրիփը կրկին տատիկ է դառնալու. նրա դուստրը՝ Գրեյս Գամմերը հղի է։ Աղջիկը և նրա սիրելին՝ Մարկ Ռոնսոնը, սպասում են իրենց առաջնեկին։

Գրեյս Գամմերը W Magazine ամսագրի երեկույթին ներկայացել է բոդիկոն զգեստով, որն ուշադրություն է հրավիրել նրա առանձնահատուկ կարգավիճակի վրա։ Դատելով աղջկա բավականին կլորացած փորից՝ շուտով ընտանիքում համալրում կլինի։

Հիշեցնենք, որ Մերիլ Սթրիփն արդեն մեկ թոռ ունի։ Նրա ավագ դուստրը՝ Մամի Գումմերը, որդի է ունեցել իր փեսացուից՝ Մեհար Սեթից 2019 թվականի դեկտեմբերին։