«Сияй» հիթը կատարող Ramil-ի համերգի ժամանակ աղջիկ է մահացել

Կրասնոյարսկում թաթարական ծագումով 22-ամյա ռուս երգիչ Ռամիլի համերգի ժամանակ մի աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Mash» տելեգրամյան ալիքը։  

Համերգի ժամանակ անվտանգության ծառայությունը նրան դուրս է բերել ամբոխից, բայց մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ռամիլը կատարվածի մասին իմացել է ավելի ուշ։ Սկզբում արտիստը տեղի ունեցածի մասին էմոցիոնալ գրառում է արել իր Տելեգրամյան ալիքում, սակայն հետոհեռացերէլ է այն: 

Նշենք նաև, որ հանդիսատեսի խոսքով տուժողը կորցրել է գիտակցությունը։ Անվտանգության ծառայությունը նրան դուրս է բերել ամբոխից՝ հանձնելով շտապօգնության մեքենային, սակայն աղջկան փրկել չի հաջողվել։