Ի՞նչ տեսք ունի սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը լողազգեստով

Չնայած ամառն արդեն անցյալում է, սակայն աստղերը շարունակում են լողզգեստով լուսանկարով հիացնել իրենց հետևորդներին: Քենդիս Սվեյնփոլը հրապարակել է թեժ կադրերի նոր խմբաքանակ։ Ի դեպ, Victoria’s Secret-ի հրեշտակն այս կազմվածքն ունի չնայած մայր լինելուն: Քենդիսը երկու որդի ունի՝ 4-ամյա Արիելը և 6-ամյա Անական, մոդել Հերման Լիի հետ հարաբերություններից, ում հետ նրանք խզեցին իրենց կապը 2018 թվականին։

Այժմ 33-ամյա մոդելը ոչ միայն շարունակում է մոդելինգը, այլ նաև կարիերան զարգացնում է Tropic Of C լողազգեստների բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնում և, իհարկե, նա պարբերաբար մասնակցում է ապրանքանիշի նկարահանումներին։

Նոր լուսանկարում Քենդիսը կեցվածք է ընդունել շոկոլադագույն բիկինիով։ Նրա կերպարից կարելի է նաև վերցնել ոսկեգույն շղթայի միտքը, որը կերպարն էլ ավելի գայթակղիչ և հագեցած է դարձնում: