Թենիսիստ Դանիլ Մեդվեդևը հայր է դարձել

Ռուս թենիսիստ և US Open-2021-ի չեմպիոն Դանիիլ Մեդվեդևը և նրա կինը՝ Դարիան, դուստր են ունեցել։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցերում։ Նորածնին տվել են Ալիսա անունը։

«14.10.2022թ. Բարի գալուստ աշխարհ, փոքրիկս»,- գրել է թենիսիստը։

Դանիիլ Մեդվեդևն այժմ ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր Աստանայում (Ղազախստան) ATP-500 կարգի մրցաշարում։