Չեռնոգորիան, Բուլղարիան և ևս երկու երկիր հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ 2023»-ին

Միանգամից չորս երկիր որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ 2023» երաժշտական ​​մրցույթին մասնակցելուց։ Խոսքը Բուլղարիայի, Չեռնոգորիայի (Մոնտենեգրո), Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի մասին է, հայտնում է osnmedia.ru-ն։

Չեռնոգորիան առաջինն է հրաժարվել, որտեղ RTCG հեռարձակողը խոստովանել է, որ չունի անհրաժեշտ բյուջե, որպեսզի մասնակցի մրցույթին. խոսքը գրանցման վճարի համար գումարի բացակայության, Մեծ Բրիտանիայում մնալու և հովանավորների կողմից հետաքրքրության բացակայության մասին է:

Ավելի ուշ ծախսերին են հղում արել Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հեռարձակողները (2017 թվականից չի մասնակցում «Եվրատեսիլ»-ին), ինչպես նաև Բուլղարիան, որտեղ նշել են, որ «ծրագիրն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում»։