Գուֆը կոտրել է կողոսկրը և չեղարկել համերգները

Գուֆը չեղարկել է Չելյաբինսկում համերգը կողոսկրի կոտրվածքի պատճառով։ Ռեփերը ստիպված է եղել իր բոլոր ելույթները հետաձգել մինչև հաջորդ գարուն։

Ալեքսեյը ձախակողմյան իններորդ կողոսկրի փակ կոտրվածք ունի՝ առանց տեղաշարժի։ Բժիշկների խոսքով՝ Դոլմատովին չորս շաբաթ հանգստի կարիք ունի։

«Մի քիչ տխուր լուր մոտակա քաղաքների համար, որտեղ ես պետք է ելույթ ունենայի։ Ես կոտրեցի իմ կողոսկրը, և մոտակա բոլոր քաղաքների համերգները տեղափոխվում են գարուն»,- արտիստի խոսքերն է մեջբերում Ura.ru լրատվական գործակալությունը։ Ռեփերի խոսքով՝ իր համերգների բոլոր տոմսերը մնում են ուժի մեջ։