«Իմ 3-րդ երգն արդեն պատրաստ է». Սոնա Եսայան

Պարուհի Սոնա Եսայանը, ով վերջին շրջանում ներկայանում է նաև նոր երգերի տեսահոլովակներով, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է, որ արդեն պատրաստ է նաև իր 3-րդ երգը։

«Իմ 3-րդ երգն արդեն վաղուց պատրաստ է։
Տեսահոլովակիս նկարահումները բոլորիս հայտնի պատճառով հետաձգեցինք։
Հիմա ակտիվ կերպով վերսկսել ենք նախապատրաստական աշխատանքները և շատ շուտով այն կհանձնեմ ձեր դատին։

Իսկ մինչ այդ, կարո՞ղ եք գուշակել ինչի մասին է երգը»,- գրել է Սոնան հրապարակված կադրին կից։