Իսկ Բրեդ Փի՞թը․ Էմիլի Ռատակովսկին նոր սիրավեպ ունի (լուսանկարներ, տեսանյութ)

Ամռանը լուրեր հայտնվեցին, որ Էմիլի Ռատակովսկին բաժանվում է Սեբաստիան Բեր-ՄակՔլարդից։ Սակայն մոդելը երկար ժամանակ չէր մեկնաբանում իրենց բաժանումը։ Միայն վերջերս նա հաստատեց, որ ազատ է և պատրաստ է նոր հարաբերությունների։ Եվ դա կարծես թե իսկապես այդպես է․ Սեբաստիանի հետ բաժանվելուց հետո շատ ժամանակ չի անցել, բայց աստղին արդեն կասկածում են նոր սիրավեպի մեջ։ Արևմտյան լրատվամիջոցները վստահ էին, որ նա հարաբերություններ է կառուցում հենց Բրեդ Փիթի հետ։ Սակայն վերջերս տված հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ ներկայումս հարաբերությունների մեջ չէ: Ճիշտ է, դժվար է հավատալ…

Նախօրեին պապարացիները մոդելի հետ տղամարդու են նկատել, և այո, ոչ թե Բրեդ Փիթին, այլ ինչ-որ անծանոթի հետ։ Եվ, դատելով նկարահանված կադրերից, նրանց հարաբերությունները դժվար թե կարելի է ընկերական անվանել։

Հիշեցնենք, որ Էմիլի Ռատաժկովսկին և Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդն ամուսնացել են 2018 թվականի փետրվարին՝ երեք ամսվա հարաբերություններից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։ Սակայն չորս տարի անց զույգը բաժանվեց: