Սև մինի զգեստ, ջինսե բաճկոն և բարձրակրունկներ. ներկայացվել է Թինա Թըրներին նվիրված Barbie-ն (լուսանկարներ)

Ամերիկյան Mattel ընկերությունը ներկայացրել է Barbie տիկնիկի նոր մոդել՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրներին:

Ինչպես գրում է luxurylaunches.com-ը, ուշագրավ տիկնիկը ստեղծվել է Թըրների What’s Love Got to Do with It հիթի ստեղծման 40-ամյակի կապակցությամբ: 

Տիկնիկին հագցրել են երգչուհու ոճով՝ սև մինի զգեստ, ջինսե բաճկոն և բարձրակրունկներ, ինչպես նաև ֆիրմային դարձած սանրվածքը:

Մեկնաբանելով տիկնիկի ստեղծումը՝ Mattel-ը Instagram-ում գրել է.«Barbie-ն հպարտ է «Ռոք-ն-ռոլի թագուհու» անզուգական կարիերային հարգանքի տուրք մատուցել @TinaTurner Barbie տիկնիկով»:

Barbie has unveiled a special Tina Turner doll for the 40th anniversary of  'What's Love Got to Do with It' - Luxurylaunches