Մահացել է իտալական Ricchi e Poveri խմբի նախկին անդամ Ֆրանկո Գատին

80 տարեկանում մահացել է իտալական Ricchi e Poveri խմբի նախկին անդամ Ֆրանկո Գատին։ Երաժիշտը, ըստ La Repubblica թերթի, մահացել է Ջենովայում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գատտին խմբի անդամ է եղել 1967-2016 թվականներին։ Նա խմբի կազմում հանդես է եկել նաև 2020-2021 թթ.:

Ricchi e Poveri-ն թողարկել է 18 ստուդիական ալբոմ: Խումբն առավել հայտնի է իր Mamma Maria երգով։ Խմբի ներկայիս անդամներն են Անջելո Սոտջուն և Անժելա Բրամբատին։