Բելլա Հադիդը հայտնվել է խորը դեկոլտեով զգեստով

Բելլա Հադիդին իրավամբ կարելի է անվանել այսօրվա նորաձևության ամենաազդեցիկ դեմքերից մեկը. ուշագրավ են թեկուզ միայն այն street style look-երը, որոնց շնորհիվ նորաձևության ինդուստրիան սկսեց խոսել մոկասինների և գլխաշորերի վերադարձի մասին: Պաշտոնական հանդերձանքում ևս մոդելը շարունակում է խախտել կանոնները՝ տոպի փոխարեն նախապատվությունը տալով կրծկալին և մինչև հատակը հասնող փայլուն զգեստին։ Այնուամենայնիվ, Նյու Յորքում 16-րդ ամենամյա Golden Hearts մրցանակաբաշխության համար Բելլան որոշել է բացառություն անել սեփական պոստուլատից: Եվ, ինչպես միշտ, նա չի ձախողվել։

Michael Kors-ի գարուն-ամառ 2023 հավաքածուից դեկոլտեով ոսկեգույն միդի զգեստ, ժանյակավոր կրունկներով կոշիկներ և արծաթյա ականջօղեր, նույնիսկ «դասական» տեսքը պսակվել է հաջողությանմբ մոդելի համար:

Հոլիվուդի լավագույն ավանդույթներով հանդերձանքը պատշաճ կերպով ավարտելու համար Բելլան իր մազերը կապել է ցածր փնջով: Զարմանալի չէ, որ հայտնին ճանաչվել է աշխարհի երրորդ ամենագեղեցիկ կինը: