Բելլա Հադիդը դեմ է Ջիջիի և Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրավեպին. «Քույրս չափազանց լավն է նրա համար»

Օգոստոսի վերջին մամուլի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Լեոնարդո ԴիԿապրիոյի վրա։ Հոլիվուդյան սրտակերը Կամիլա Մորոնեի հետ բաժանվելուց հետո որոշել է հասնել Ջիջի Հադիդին: Սակայն մոդելը չի պատասխանել նրա զգացմունքներին։ Խոսվում էր, որ Ջիջին պարզապես պատրաստ չէ նոր հարաբերությունների։

Heat-ի ինսայդերները պնդում են, որ Բելլան դեմ է Ջիջիի և Լեոյի հանդիպումներին: Նա կարծում է, որ նրանք իրար չեն համապատասխանում: «Բելլան կարծում է, որ Ջիջին չափազանց լավն է նրա համար: Այն, որ նա, առանց նախկին ընկերուհու մասին մտածելու, սկսել է Ջիջիին սիրահետել, մտահոգում է նրան։ Նա անհանգստանում է, որ քույրը կարող է տուժել»,- ասել է աղբյուրը։

Իրականում Բելլային կարելի է հասկանալ, քանի որ Լեոն իսկապես կասկածելի համբավ ունի։ Համացանցում վաղուց արդեն հստակ վիճակագրություն կա դերասանի անձնական կյանքի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ նա հարաբերությունների մեջ չի մտնում 25 տարեկանից բարձր աղջիկների հետ։ Ի դեպ, ԴիԿապրիոն բաժանվել է Կամիլայից 25 տարեկան դառնալուց հետո…