Քայլի Ջեները փոքրիկ բիկինիով ցուցադրել է իր անթերի կազմվածքը

Փետրվարին Քայլի Ջենները լույս աշխարհ բերեց որդուն՝ իր սիրելի Թրևիս Սքոթից։ Հղիության ընթացքում աղջիկը գիրացել էր 28 կիլոգրամով, ուստի նա ստիպված է եղել զսպել իրեն և ամբողջովին նվիրվել սպորտին: «Ամեն ինչ պարզ է՝ առողջ ապրելակերպ և համբերություն: Ինքս ինձ համար ընտրեցի վազքն ու պիլատեսը»,- ասել է աստղը: Արդյունքներին երկար սպասել պետք չեղավ. մի քանի ամիս անց Քայլին վերադարձել է իր նախկին տեսքին և այժմ հպարտորեն ցուցադրում է իր կազմվածքը։

Օրերս նա երկրպագուների հետ կիսվել է նոր «թեժ» նկարներով։ Աստղը նկարահանվել է Glow առողջարար ըմպելիքների գովազդում: Քայլին կեցվածք է ընդունել լեռների և բուսականության ֆոնին փոքրիկ սև բիկինիով, որն ընդգծում էր նրա սլացիկ իրանն ու կոնքերը:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, փետրվարի 2-ին Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի ընտանիքում տեղի ունեցավ այդքան սպասված համալրումը։ Նրանք որդի են ունեցել։ Սիրահարները փոքրիկին անվանել են Վոլֆ Վեբստեր, սակայն շուտով որոշել են փոխել անունը։