Մորգենշտերնը արտասվել է իր հարսանեկան տեսանյութը դիտելիս

Անցյալ ամառ տեղի ունեցավ 2021 թվականի ամենադիտարժան հարսանիքներից մեկը։ Մորգենշտերնը և Դիլարան 90-ականների ոճով տոնակատարություն էին կազմակերպել, որը երկար ժամանակ քննարկվում էր համացանցում։ Սակայն, ցավոք, աստղերի ամուսնությունը կարճ տևեց։ Մեկ տարի էլ չանցած զույգը հայտարարեց բաժանման մասին։ Դիլարայի խոսքով` վիճաբանությունները և կյանքի նկատմամբ տարբեր հայացքներն են պատճառ դարձել բաժանության:

Սակայն աստղերի հարաբերություններն այսքանով չեն ավարտվել. ամռանը, երբ զույգին նկատել էին Թուրքիայում հանգստանալիս, պարզ դարձավ, որ նրանք կրկին միասին են։ Իսկ այսօր YouTube-ի «Viska» ալիքում հարցազրույց է հրապարակվել, որում Ալիշերը հաստատել է Դիլարայի հետ վերամիավորումը։ «Նա իմ մուսան է, իմ էներգիան, իմ ոգեշնչումը: Ես կփորձեմ ամեն ինչ շտկել, որովհետև ես խաբեցի: Պետք է սկսել վստահությունը վերականգնելուց»,- ասել է ռեփերը։ Նա այնքան անկեղծ էր խոսում, որ դժվար էր չհավատալ։ Դեր է խաղացել նաև մի հատված, որում Մորգենշտերն արտասվում է հարսանեկան տեսահոլովակը դիտելիս։

Երկրպագուները համոզված են, որ սիրահարներն ունեն բոլոր հնարավորությունները ամուր հարաբերություններ կառուցելու, որոնցում երկուսն էլ հարմարավետ կզգան։ Ավելին, Ալիշերն ասել է, որ ինքն ու Դիլարան արդեն սկսել են աշխատել իրենց ձախողումների վրա։

Հիշեցնենք, որ Դիլարան և Մորգենշտերնը միասին են 2017 թվականից։ Ճիշտ է, 2019 թվականին զույգը կարճ ժամանակով բաժանվեց։ Հետո արտիստն ասաց, ասում են՝ «սեր չէր», և խոստովանեց, որ դավաճանում է։ Միգուցե այս անգամ այլ կերպ ստացվի․․․