Աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը հայտարարել է, որ Էմինեմը բավականաչափ ուշադրության չի արժանացել հիփ-հոփ աշխարհում ունեցած իր ներդրումի համար։ Արտիստի խոսքերն է մեջբերում NME պարբերականը։
«Չեմ կարծում, որ նա գնահատվում է ըստ արժանվույն։ Էմինեմի թողած ժառանգության մասն է կազմում մեր (հիփ-հոփ—խմբ․) մշակույթի աճը»,- նշել է 50 Cent-ը։
Երաժշտի խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել Էմինեմի հանրահայտ «8 Mile» ալբոմին։
«Երբ նայում ես 8 Mile-ին, տեսնում ես աղքատություն, հանգամանքներ։ Նայեք նրա ընկերներին՝ Proof-ին, D-12-ին և մնացածին. նրանք իսկական «հիփ-հոփ տղաներ» են: Ահա թե ինչու նա իսկական «հիփ-հոփ տղա» է»,- շեշտել է նա։
Հայտնի ռեփ կատարողները հին ընկերներ են ու համագործակցում են 2002 թվականից, ինչ 50 Cent-ը պայմանագիր է կնքել Էմինեմին պատկանող Shady Records լեյբլի հետ։