Արդյո՞ք Մեգան Մարքլը կվերադառնա կինո

Մեգան Մարքլը դեռ չի լքում արևմտյան տաբլոիդների առաջին էջերը։ Չնայած այն հանգամանքին, որ նա և արքայազն Հարրին երկու տարի առաջ լքել են թագավորական ընտանիքը, նրանք դեռևս բրիտանական միապետության ամենաքննարկվող հերոսներից են։ Նախօրեին Սասեքսի դքսուհին նոր հարցազրույց է տվել Variety-ին։ Մեծ բացահայտումներ, ինչպես և սպասվում էր, չկան, սակայն Մեգան Մարքլը կիսվել է իր կյանքի որոշ մանրամասներով և ապագայի ծրագրերով։

Այսպիսով, դքսուհին պատմել է, թե արդյոք պլանավորում է վերսկսել դերասանական կարիերան։ Ի դեպ, մինչ արքայազն Հարրիին հանդիպելը Մեգան Մարքլը հայտնի էր որպես դերասանուհի։ Ամուսնությունից հետո, իհարկե, դադարեցրեց առնչվել կինոյի հետ, և, կարծես, ընդմիշտ։ Դքսուհին խոստովանել է, որ դերասանուհու աշխատանքում իր համար հեռանկարներ չի տեսնում։

«Ինձ դա բավական էր: Իհարկե, երբեք մի ասա երբեք, բայց առայժմ հաստատ չեմ պատրաստվում վերադառնալ կինո»,- ասել է Մեգան Մարքլը։