Օրվա տեսանյութը. նույն տեսարանը՝ «Վիշապի տունը» սերիալում և «Շրեկում»

Նման բան նախկինում հաստատ նկատած չէիք լինի: Նույն տեսարանները հանդիսատեսը նկատել է «Վիշապի տունը» նոր սերիալում և «Շրեկ» մուլտֆիլմում։ Նմանատիպ են ստացվել վիշապներով կադրերը, հերոսների հանդերձանքն ու ընտանեկան ընթրիքը։

Իսկ «Շրեկի» ու «Վիշապի տան» նմանությունները կարելի է նկատել նույնիսկ մանրուքների մեջ։ Օրինակ, Թարգարիենների սեղանին Էյմոնդի կողքին դրվածը ճիշտ նույն ուտեստն է, ինչ Շրեկում՝ տապակած խոզ: Երկրպագուները նույնիսկ ենթադրել են, որ պատահականությունները իրականում պատահական չեն, և «Վիշապի տան» ստեղծողները ոգեշնչվել են կուլտային մուլտֆիլմից։