Այլևս չեն թաքցնում զգացմունքները. Բիլի Այլիշը և Ջեսսի Ռադերֆորդը համբուրվել են բոլորի աչքի առաջ

Զույգ, որը վերջին օրերին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս պապարացիներին հաջողվել է ֆիքսել նորաստեղծ զույգ Բիլի Այլիշին և Ջեսսի Ռադերֆորդին զվարճանքի այգում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ: Եվ, ըստ երևույթին, նրանց միջև իսկապես ավելին է, քան ընկերությունը: Նախօրեին նրանց կրկին ժամադրությանժամանակ են բռնացրել, բայց այս անգամ նարնք ամենևին էլ չեն փորձել թաքցնել իրենց զգացմունքները։ Լրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին կադրեր, որտեղ Բիլլին և Ջեսսին գեղեցիկ գրկախառնվում և համբուրվում են:

Ի դեպ, համացանցում ոչ բոլորն են հիացած Բիլլի Այլիշի նոր սիրավեպով։ Բանն այն է, որ նա դեռ պատանի հասակում հանդիպել է The Neighborhood խմբի ֆրոնտմեն Ջեսսի Ռադերֆորդի հետ, բացի այդ, նրանք տարիքային բավականին մեծ տարբերություն ունեն (Բիլլին 20 տարեկան է, Ջեսին՝ 31)։

Հիշեցնենք, որ այս ամառ Բիլի Այլիշը բաժանվել է դերասան Մեթյու Թայլեր Ուորթից։ Այս տեղեկությունը երիտասարդը հաստատել է սոցցանցերի իր էջում։ Ըստ ինսայդերների՝ նախաձեռնողը դարձել է երգչուհին։ Նա խզել է հարաբերությունները ընկերոջ հետ այն բանից հետո, երբ իմացել է նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։