Դպրոցում երկար տարիներ ծաղրանքի ենթարկված աղջիկը դարձել է «Միսս Անգլիա 2022» մրցույթի հաղթող

Ձեր առջև ևս մեկ ապացույց է, որ յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի։ Աղջիկը, որը երկար տարիներ ենթարկվում էր համադասարանցիների կողմից ծաղրանքի, դարձել է «Միսս Անգլիա 2022» մրցույթի հաղթողը։

Դպրոցական տարիներին Ջեսիկա Հեյգենը բախվել է ամենօրյա ահաբեկչության։ Աղջկա խոսքով՝ համադասարանցիները ծեծել են իրեն, վատ բառեր ասել, ծանր իրեր նետել ու թքել նրա ուղղությամբ։ Բայց ամենավատն այն էր, որ մի օր վառել են նրա մազերը։

Չնայած այդ ամենին Ջեսիկան, երբ դարձավ 18 տարեկան, պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ, սկսեց հանդես գալ գովազդային արշավներում և մասնակցել շոուներին։ Բացի այդ, Հեյգենը համալսարանում սովորում է օդատիեզերական ֆակուլտետում։ Ի դեպ, նա ծրագրում է ապագայում իր կյանքը կապել գիտության հետ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջեսիկան առաջին կարմիր մազերով աղջիկն է, ով նվաճել է «Միսս Անգլիա» տիտղոսը։