Օրվա լուսանկարը. Վախեցած Քանյե Ուեսթը՝ բրազիլացի մոդելի հետ ժամադրության ժամանակ

Բոլորովին վերջերս Քանյե Ուեսթին նկատել են նոր աղջկա ուղեկցությամբ. Ջուլիանա Նալուն դարձել է սկանդալային ռեփերի և դիզայների ընտրյալը։ 24-ամյա աղջիկը Բրազիլիայից է։ Նա մոդելավորմամբ զբաղվում է դեռահաս տարիքից, իսկ մի քանի տարի առաջ պայմանագիր է կնքել ազդեցիկ մոդելային Elite Models գործակալության հետ։ Այս ամբողջ ընթացքում Ջուլիանան ակտիվ է եղել իր սոցիալական ցանցերում՝ Instagram-ում ունի ավելի քան 600 հազար հետևորդ և մոտ մեկ միլիոն՝ TikTok-ում։

Ջուլիանան ծանոթացել է Քանյե Ուեսթի հետ, ըստ երևույթին, երբ նկարահանվում էր Yeezy Gap Engineered by Balenciaga գովազդային արշավում։ Դրանից հետո պապարացիները զույգին նկատել էին զբոսնելիս։ Նախօրեին էլ նրանց նկատել են ժամադրության ժամանակ, և սիրահարների կադրերը անմիջապես վիրուսային են դարձել համացանցում: Նրանք իսկապես գեղեցիկ տեսք ունեն միասին, բայց միայն նայեք Քանյեի դեմքի:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են յոթ տարվա ամուսնությունից հետո։ Սկզբում ամուսնալուծության գործընթացը խաղաղ է ընթացել։ Սակայն շուտով Քանյեն Քիմին մեղադրել է երեխաների հետ իր շփումը խանգարելու փորձի մեջ (նրանք չորսն են)։