Ինչո՞ւ Մեգան Մարքլը ստիպված եղավ ներողություն խնդրել Փերիս Հիլթոնից

Մեգան Մարքլը պետք է լիներ Variety ամսագրի The Power of Women հատուկ թողարկման հերոսներից մեկը, սակայն բրիտանական թագուհու մահվան պատճառով նկարահանումն ու հարցազրույցը ստիպված են եղել հետաձգել։ Սակայն օրերս ամսագիրը նոր համար է թողարկել, որի շապիկին հայտնվել է դքսուհին։ Լրագրողի հետ զրույցում Մեգանը պատմել է Էլիզաբեթ 2-րդի հետ հարաբերությունների, Netflix-ի վավերագրական ֆիլմաշարի, Օփրայի հետ սկանդալային հարցազրույցի և Archetypes փոդքասթի մասին։

Հարցազրույցներից մեկում դքսուհին խոստովանել է, որ փոդքասթի վերջին դրվագն իր համար հեշտ չի եղել։ Արքայազն Հարրիի կինը հրավիրել է 2000-ականների փոփ-դիվա Փերիս Հիլթոնին՝ քննարկելու «բիմբո» (աղջիկներ, որոնք աչքի չեն ընկնում իրենց խելքով) գեղեցկուհիների կարծրատիպերը:

«Սկզբում ես ասացի նրան [Փերիս Հիլթոնին], որ շատ նյարդայնացած եմ նրա հարցազրույցից: Ես ամաչում էի խոստովանել, բայց նրա մասին կարծիք եմ կազմել՝ ելնելով նախկինում իմ տեսածից։ Ես չեմ սիրում կարծրատիպերով մտածել, բայց ես գեղեցիկ չեմ մեծացել»,- ասել է Մեգանը։ Նրա խոսքով՝ ինքը Փերիսի մասին ամենահաճելի տպավորությունը չի ունեցել, բայց ամեն ինչ փոխվել է, երբ անձամբ հանդիպել է Փերիսին և ավելին իմացել նրա կյանքի մասին։

Մեգանը խոստովանել է, որ փոդքասթից հետո ներողություն է խնդրել Հիլթոնից, քանի որ մտածել է, որ ինքը հիմար շիկահեր է։ «Ես շատ եմ ցավում, որ քննադատել եմ քռզ», – ասել է դքսուհին: