Մեգան Ֆոքսը կտրուկ է պատասխանել իր վատ մայր լինելու մեղադրանքներին

Դժվար է հավատալ, բայց Մեգան Ֆոքսը բազմազավակ մայր է։ Հոլիվուդյան աստղը երեք որդի ունի նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից։ Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհին բավականին անկեղծ է երկրպագուների հետ, նա հազվադեպ է հրապարակում իր երեխաների լուսանկարները։ Այդ պատճառով համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ Մեգանը քիչ ժամանակ է հատկացնում իր երեխաներին։

Վերջերս դերասանուհուն կրկին քննադատությունների է արժանացել։ Ինստագրամում նա հրապարակել է մի շարք անկեղծ կադրեր, որոնցում կեցվածք է ընդունել խոր դեկոլտեով հագուստով։ Դրանից հետո աստղի հետևորդները բաժանվել են երկու ճամբարի. մինչ ոմանք ակտիվորեն քննարկում էին նրա արտաքինը, մյուսներին հետաքրքրում էր, թե որտեղ են այժմ նրա երեխաները: Սովորաբար Մեգանն անտեսում է քննադատների մեկնաբանությունները, սակայն այս անգամ նա չի լռել։

«Սպասեք, սպասեք, սպասեք. Ես երեխաներ ունե՞մ։ Աստված իմ, ես գիտեի, որ ինչ-որ բան մոռացել եմ: Շտապե՛ք, ինչ-որ մեկը զանգահարեք Բևերլի Հիլզի հյուրանոցի սպասավորին: Դա վերջին տեղն է, որտեղ ես տեսել եմ նրանց: Միգուցե ինչ-որ մեկն արդեն գտել է նրանց»,- հեգնանքով պատասխանել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը որդիներ է ունեցել դերասան Բրայան Օսթին Գրինից։ Զույգը բաժանվել է 2020 թվականին։ Դերասանուհին այժմ հարաբերությունների մեջ է Machine Gun Kelly-ի հետ։ Ավելին, սիրահարները պատրաստվում են շուտով ամուսնանալ։