Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել ԱՄՆ գաղթած իր հարազատների մասին:
«Օհանյան ընտանիքն ԱՄՆ-ում. նրանք փորձեցին թաղել մեզ, սակայն չգիտեին, որ մենք սերմեր ենք տալու:
Մեջտեղում կանգնած տղամարդը ընտանիքի ընկերն էր (պապս հստակ չգիտի՝ ով է, սակայն պետք է որ մոտ լիներ չափազանց թանկ լուսանկարում հայտնվելու համար): Իմ կարծիքով նա նրանց օգնել է մուտք գործել ԱՄՆ կամ հովանավորել է:
Աջ կողմի տղան պապս է:
Ամենաբարձրահասակ աղջիկը մորաքույր Վերան է, ով Բրուքլինի դպրոցի ուսուցչուհի էր և գումար էր խնայում, որ ես կարողանամ քոլեջ հաճախել:
Աջ կողմում նստած է մեծ պապս, ով տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատում իր ծնողներին և մեծացել է թուրքական որբանոցում:
Ձախ կողմում նստածը մեծ մայրս է, ով մանկության ժամանակ սարսափների միջով է անցել՝ անապատով դեպի Հալեպ:
Ես պապիկիցս հարցազրույց էի վերցրել Reddit po-ի համար, որն այն ժամանակ ջնջվել էր, սակայն, բարեբախտաբար, պատճենը պահպանվել է:
Ես գիտեմ՝ ինչ նշանակություն է ունեցել ԱՄՆ-ը պապիկիս և ողջ ընտանիքիս համար և շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է այս երկիրը ընտանիքիս: Ժառանգության ստեղծման աշխատանքը, որն այժմ իրականացնում եմ @776fund-ի և @776foundation-ի հետ, կշարունակեմ մինչև մահ:
Ամենամեծ սխալը, որը հնարավոր է թույլ տալ հայի հետ հարաբերություններում, դա մեզ վերացնել փորձելն է: Չի ստացվի: Դա միայն ավելի է զորացնում մեզ: Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք»,- գրել է Օհանյանը: