Որքա՞ն են վաստակում ռուս աստղերը կորպորատիվ միջոցառումներին․ ամենաթանկ տասնյակը՝ ըստ KP.ru–ի

Պոլինա Գագարինան և երգիչ Շամանը (Յարոսլավ Դրոնով) ամանորյա կորպորատիվ երեկույթների ամենապահանջված արտիստներն են և պահանջում են ամենաբարձր հոնորարները։ Պարզելու համար, թե որքան են վաստակում ռուս թոփ աստղերը մասնավոր միջոցառումների ժամանակ, kP.ru-ի լրագրողները հաշվարկներ են արել երաժշտական և հեռուստատեսային պրոդյուսեր Դմիտրի Աշուրովի հետ։

Վերջին ամիսներին ռուսական շոուբիզնեսում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այժմ Սվետլանա Լոբոդայի և Վալերի Մելաձեի փոխարեն, ովքեր տարիներ շարունակ բարձր գումար են վաստակել մասնավոր միջոցառումներին, պահանջարկ ունեն Լեոնիդ Ագուտինը, Զիվերտը և մյուս կատարողները, ովքեր վճռական պահին չեն դավաճանել իրենց երկրպագուներին։

Որքա՞ն են վաստակում կորպորատիվ երեկույթների ամենաշատ հրավիրվող երգիչները․

«Star Factory – 2»-ի հաղթող, Եվրատեսիլ-2015-ի մասնակից Պոլինա Գագարինան մեկ մասնավոր համերգից ստանում է 55 հազար եվրո (մոտ 3,3 մլն ռուբլի)։ Զարմանալի է, որ նրա 5-10 տարի առաջվա հիթերն իրենց պահանջարկը չեն կորցնում։

«Ես ռուս եմ» հայրենասիրական հիթով մեծ համբավ վայելող երգիչ Շամանը մեկ կատարման համար ստանում է, ինչպես Գագարինան, մոտ 3,3 միլիոն ռուբլի, և նրա կարիերան միայն թափ է հավաքում։ Աշուրովի խոսքով՝ Դրոնովը պահանջված է այն պատճառով, որ իր երգերը թողարկվել են ճիշտ ժամանակին։

Ռուս ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում են նաև «Hands Up» խումբը, Աննա Աստին և Բաստան, ովքեր ստանում են 3 միլիոն ռուբլի, Լեոնիդ Ագուտինը՝ մոտ 2,4 միլիոն ռուբլի մասնավոր համերգի համար, Zivert–ը՝ 2,1 միլիոն ռուբլի, երգիչ Մակսիմը՝ 1,5 մլն ռուբլի, «Իվանուշկի Int» և Սոսո Պավլիաշվիլին՝ 1,2-ական միլիոն ռուբլի: