Հայտնի է դարձել ՄԵծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի ընտանիքի ունեցվածքի չափը

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակի ընտանիքի կարողությունը կազմում է 730 միլիոն ֆունտ սթերլինգ: Ինչպես գրում է Daily Mail-ը, նրա կինը՝ Ակշատա Մուրթին, հնդիկ ՏՏ մագնատ Նարայանա Մուրթիի դուստրն է, ով Infosys-ի սեփականատերն է, և նրա կարողությունը գնահատվում է 4,5 միլիարդ դոլար:

Միլիարդատեր ժառանգորդուհին և նրա ամուսինը՝ Ռիշի Սունակը, ընդհանուր 730 միլիոն ֆունտ սթեռլինգ կարողություն ունեն:

Ըստ լրատվամիջոցների՝ Սունակի կինը նաև Catamaran Ventures UK-ի սեփականատերն է, որը հովանավորում է ստարտափներին։ Պարբերականը նշում է նաև, որ նոր վարչապետի ընտանիքը երեք տուն ունի Բրիտանիայում և 1-ը՝ Սանտա Մոնիկայում, որի արժեքը գրեթե 6 մլն դոլար է։