67 տարեկան հասակում մահացել է ամերիկյան սարսափ պատմությունների դերասան Լեսլի Ջորդանը։ Ինչպես հայտնում է TMZ-ը, նախորդ օրը Լոս Անջելեսում դերասանը վթարի է ենթարկվել։
Լեսլին իրեն վատ է զգացել վարելիս և կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով նա բախվել է շենքին: Այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն։