Gucci-ի զգեստ` փետուրներով և ֆուքսիայի երանգի ձեռնոցներ. Բեյոնսեի շքեղ կերպարը

Նախօրեին Բեյոնսեն Ջեյ Զիի և դստեր՝ Բլյու Այվիի հետ միասին ներկայացել էր Կալիֆորնիայում 5-րդ ամենամյա Wearable Art Gala-ին։ Ի դեպ, Բեյոնսեն այժմ հազվադեպ է երևում հանրային միջոցառումներին, բայց եթե նման բաներ տեղի են ունենում, ապա հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացած է աստղի վրա (դրանում մենք կրկին համոզվեցինք նախորդ օրը):

Փոփ-դիվան ներկայացել է Gucci-ի սև և սպիտակ զգեստով՝ կորսետի վրա աստղային նախշով և փետուրավոր երկար փեշով։ Բեյոնսեն իր տեսքն ամբողջացրել է տաք վարդագույն ատլասե ձեռնոցներով և Dolce & Gabbana կլաչով։

Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աստղը տասներորդ անգամ է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։