Դերասանուհի Իննա Խոջամիրյանը այս օրերին Արցախում է։ Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Նկարներում Իննան հեքիաթային Ունոտի կիրճում է։ Նա նաև մեկնաբանել է լուսանկարները՝ գրելով․ «Արցախ․ ամեն այցով էլ ավելի ամրապնդվող իմ սեր»։
Հիշեցնենք, որ դերասանուհին այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում։