Քլոե Քարդաշյանը ցանկացել է մեծացնել կուրծքը քույրերին նախանձելու պատճառով

Բիզնես-լեդի Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկացել է մեծացնել կուրծքը  ավագ քույրերի՝ Քիմի և Քորթնիի մարմնի պարամետրերի հանդեպ նախանձի պատճառով։ Թեմայի շուրջ նա խոսել է The Kardashian շոուի նոր դրվագում։ Այս մասին գրում է lenta.ru-ն:

Քլոեն Քիմի հետ մեկնել էր Մայամի՝ ներկա գտնվելու վերջինիս Skims բուտիկի բացմանը։ Նկարահանող խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ մտածում է պլաստիկ վիրահատության մասին, քանի որ ցանկանում է մարմնի պարամետրերով նմանվել հարազատներին, որոնք ունեն շքեղ արտաքին

«Ես պարզապես ուզում եմ քույրերիս նման լողազգեստներով դեկոլտե ունենալ, իսկ դրա համար ավելի ծավալուն կուրծք է պետք։ Ինձ թվում է, որ ես և իդեալական Քիմը տարբեր ծնողներ ունենք»,- կատակել է հեռուստաաստղը։