Բրիթնի Սփիրսը կտրուկ է արտահայտվել Սելենա Գոմեսի հասցեին

Բրիթնի Սփիրսն Ինստագրամ է վերադարձել նոր վիճահարույց գրառմամբ։ Այս անգամ Սելենա Գոմեսն է հայտնվել «դատապարտյալի աթոռին»։

Սոցցանցի իր էջում Բրիթնին հրապարակել է լուսանկարներ, որոնցում կեցվածք է ընդունել վառ կարմիր բիկինիով։ Այնուամենայնիվ, նման բնույթի լուսանկարները չեն անհանգստացրել երկրպագուներին, նրանք արդեն սովոր էին այն փաստին, որ աստղը հաճախ է կիսվում «թեժ բովանդակությամբ»: Փոխարենը ուշադրություն դարձրին մեկնաբանությա վրա։

Գրառման տակ Բրիթնին «անցել» է արդար աստղերի միջով, որոնք կոչ են անում կանանց դադարեցնել անկեղծ նկարներ տեղադրել սոցիալական ցանցերում։ «Ասում են՝ սա այն չէ, ինչ ես կանեի։ Բայց հենց այս կանայք են նկարահանում 4 միլիոն դոլար բյուջեով տեսահոլովակ, որում տնական պաղպաղակ են լիզում»,- ասել է երգչուհին և ավելացրել, որ հաջորդ անգամ, երբ դա տեսնի, աղջիկներին «կեղծավորներ» կհամարի։

Չնայած Բրիթնին անուններ չի նշել, սակայն համացանցի օգտատերերը անմիջապես կռահել են, որ խոսքը Սելենա Գոմեսի մասին է։ 2016 թվականին նա նման ելույթ է ունեցել The American Music Awards-ում։ «Ես չեմ ուզում տեսնել ձեր մարմինները Instagram-ում: Ես ուզում եմ տեսնել, թե ինչ կա այստեղ»,- ասել է աստղը՝ ցույց տալով սիրտը։

Իսկ չորս տարի անց Սելենան նկարահանվել է հարավկորեական BLACKPINK աղջիկների խմբի «Ice Cream» երգի տեսահոլովակում։ Տեսահոլովակում գայթակղիչ հանդերձանքով երգչուհին պաղպաղակ է ուտում։ Կարծես Բրիթնին հենց դրա մասին էր խոսում։