Սոնա Ռուբենյանը հետևորդներին առաջարկել է գուշակել երեխայի սեռը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, որը սպասում է իր առաջնեկին, նոր լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ հետևորդներին առաջարկելով կռահել իր երեխայի սեռը:

«Աղջիկ է, թե տղա»,- հրապարակմանը կից «էմոջիների» միջոցով հետաքրքրվել է երգչուհին:

Նշենք, որ Սոնա Ռուբենյանն ամուսնացել է նախորդ տարվա նոյեմբերին։